▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Gangnam Style-ը Յութուբին 8 միլիոն դոլար է բերել

Յութուբը 8 միլիոն դոլար է աշխատել հարավկորեացի ռեփեր PSY –ի «Gangnam Style» տեսահոլովակի շնորհիվ: Այսքան մեծ գումար բերել են էջում տեղադրված գովազդները: Եվ սա զարմանալի չէ, որովհետև «Gangnam Style»-ն իր դիտելիությամբ սահմանել է բոլոր հնարավոր ռեկորդները: 2012 թ. դեկտեմբերի 12-ին տեսահոլովակի դիտումների քանակը  հատել էր 1 միլիարդի սահմանը: ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս ընթացքում հենց ինքը` ռեփերը, աշխատել է 870 հազար դոլար: Գումարի մնացած մասը Յութուբին է պատկանում: Պետք չէ կարծել, թե ռեփերը, այսպես ասած, «լավ գումար» չի աշխատում: Այս պահին Apple-ի օնլայն խանութում երգի վաճառքից նրա ստացած եկամուտը մոտ 2,5 միլիոն դոլար է, իսկ սեփական հայրենիքում «Gangnam Style» -ը կորեացի երգչին բերել է ընդամենը 60 հազար դոլար:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее