«Երեկ, ինչպես գիտենք, Հայաստանի առաջին հանրապետության օրն էր, եւ ինչպես բոլոր պետական մարմինները, Ազգային ժողովը նույնպես անմասն չմնաց եւ իր շնորհավորական խոսքն ուղղեց հանրությանը։ Սակայն, ի տարբերություն մյուսների, Գալուստ Սահակյանի ղեկավարած խորհրդարանի աշխատակիցները շտապել են եւ մայիսի 28-ի փոխարեն ԱԺ նախագահի ուղերձը հրապարակել էին մայիսի 27-ին։
Միաժամանակ վերջիններիս փորձել էին «շուստրի» գտնվել եւ ուղերձը մայիսի 27-ին երեկոյան ԱԺ պաշտոնական կայքում տեղադրել մայիսի 28-ի ամսաթվով»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում