▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանին նոր պաշտոն կտան. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնաթողությունը, ի թիվս այլ  կառույցների,  թափուր  պաշտոնի տեղ բացեց նաեւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում: Նախկին վարչապետը  բուհի կառավարման խորհրդի նախագահն է, նա այս պաշտոնում ընտրվել է դեռեւս 2010 թվականին:  Պարզ չէ՝ ի պաշտոնե, թե ոչ, բայց անգամ եթե նրան թույլատրեն զբաղեցնել այդ պատասխանատու պոստը, միեւնույն է՝ դիվանագիտական աշխատանքի մեկնելը կխանգարի դրան:

Երեկ մենք տեղեկացանք, որ այս պաշտոնին հավակնում է  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Սա լիաթոք ծիծաղ կառաջացներ, եթե նա զբաղեցնելիս չլիներ երկրի երկրորդ պաշտոնը: Բացի  Գրիգորիչից,  շրջանառվում է նաեւ նրա տեղակալ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը, ով բուհի շրջանավարտներից է: ՀՀԿ-ականների շրջանում ավելի հավաստի է համարվում Գրիգորիչի թեկնածությունը:

Վերջապես ումի՞ց է պակաս. Հովիկ Աբրահամյանը Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ի, Արմեն Աշոտյանը՝ բժշկականի, Տարոն Մարգարյանը՝ ճարտարապետաշինարարականի, Սամվել Նիկոյանը՝ ճարտարագիտականի: Ոչ պակաս արժանի թեկնածու է նաեւ Գալուստ Գրիգորիչը:  Տիգրան Սարգսյանը դեռ շարունակում է մնալ խորհրդի ղեկավար, եւ աշնանն սպասվող հերթական նիստի ժամանակ էլ այս հարցը կլուծվի:

Նշենք, որ բուհի խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որն ստեղծվում է 5 տարի ժամկետով, այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее