«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանի «տունը կռիվ է ընկել», իսկ պատճառը նույնն է՝ ուղեւորությունները: Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԺ նախագահը չարտերային չվերթ է վարձակալել եւ այսօր մեկնում է Աշխաբադ: Սա առաջացրել է թե պատգամավորների, թե ԱԺ աշխատակազմի զայրույթը: Մասնավոր զրույցներում նրանք նշում են, թե «որեւէ ուղեւորության մեկնելու համար մեզ հազար հարց է տալիս, մեզ համար «պրեմիայի» փող չկա, իսկ ինքը չարտեր է վարձում»:
Ընդ որում՝ ԱԺ-ում այնքան են սրվել հարաբերությունները «տուրիզմի» հողի վրա, ու այնքան են բարկացել Գրիգորիչի չարտերից, որ նույնիսկ չեն հետաքրքրվել եւ տեղյակ էլ չեն, թե ինչու է ԱԺ նախագահն Աշխաբադ մեկնում:
ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե Գալուստ Սահակյանն ինչու է մեկնում Աշխաբադ, վերջինս պատասխանեց, որ այդ մասին այսօր հայտարարություն կտարածեն, չարտերային թռիչքի մասով ճշտումը նույնպես կարող են կատարել միայն այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում