▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանի որդին սեփականաշնորհել է դպրոցի մասնաշենքը.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը, ինչպես հայտնի է, զբաղեցնում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում թիվ 200 դպրոցի հաշվին ցանկանում է տուն կառուցել:
Ըստ նույն տեղեկությունների՝ այդ դպրոցը երեք մասնաշենք ունի, որոնցից մեկը Արման Սահակյանը սեփականաշնորհել է ու ցանկանում է այն դարձնել բնակելի տուն: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել հենց այնտեղ իր համար տուն կառուցել:
Արման Սահակյանը հարցը լսելուց հետո երկար դադար տվեց, ապա պատասխանեց. «Ամոթ էլ է դրա մասին հարց տալը, որովհետեւ բացի նրանից, որ այդպիսի բան չկա, երկրորդն էլ ես ինձ թույլ չեմ տա, որ դպրոցի մասնաշենք սեփականաշնորհեմ ու տուն սարքեմ»: Հուսանք, որ այդպես կլինի»: 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее