«Ինչ ուզում եք ասեք, բայց կյանքն առանց Գալուստ Սահակյանի անհետաքրքիր կլիներ։ Կանցնեն տարիներ, կփոխվեն իշխանությունները, Սահմանադրությունը, «մարշրուտնու գծերը», բայց Գալուստ Սահակյանի մտքի գոհարները կմնան սերնդեսերունդ։ Եթե բոլոր այդ մտքերը ի մի բերվեն, շարվեն եւ տպագրության հանձնվեն գրքի տեսքով, միանշանակ այն անմիջապես «բեսթսելլեր» կդառնա».գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը:
Երեկ, օրինակ, Գալուստ Սահակյանը ԱԺ-ում, պատասխանելով մի քանի լրագրողների հարցերին՝ ոչ իշխանական քաղաքական ուժերի հավանական ներգրավվածության մասին նոր կառավարությունում, անդրադարձել է նաեւ Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ոչ միայն չի մասնակցի նոր կառավարության ձեւավորմանը, այլեւ դեմ է սահմանադրական բարեփոխումների անցկացմանը։ Պարզվում է, որ Վարդան Օսկանյանի ասածները Գալուստ Սահակյանի համար «ասնավանի» չեն։
«Դուք բոլորդ հավատացեք միայն այն դեպքում, երբ խոսում է Գագիկ Ծառուկյանը, անմշակ քաղաքական գործիչների հայտարարությունները չի կարելի ասել: Ես ասում եմ, դա բոլորը արձանագրված է, որ շատ հանգիստ քննարկում է եղել, կարելի է ասել, որ բարեփոխումներին դեմ են, կարելի է շատ հարցերի մասին խոսել, բայց ոճով կարող ես փոխել ամբողջ գործընթացը, ստորակետով կարող ես»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում