«Հրապարակ» թերթը գրում է. «Գալուստ Սահակյանի աներձագին փրկելու ծրագիր է մշակվում: Քաղաքական վերնախավը որոշել է, որ Երեւան քաղաքի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրվեն Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար: Որոշումը, ըստ մեզ հասած տեղեկությունների, կայացվել է վարչապետի մակարդակով, եւ դեռեւս հստակ չէ, թե հատկապես որ տոնավաճառները կլինեն դրանք: Ամենայն հավանականությամբ, դրանցից մեկը կլինի «Ֆիրդուսի» շուկան, քանզի դրա ճակատագրի հարցը վերջին շրջանում օրակարգային է, եւ այն տարիներ շարունակ քանդման ենթակա է համարվում:
Հիշեցնենք, որ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառը սկսեց դատարկվել այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը «հրազդանցիներին» իր նորակառույց «Առինջ մոլ»-ում անվճար տաղավարներ հատկացրեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում