▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին. galatv.am

galatv.am-ը գրում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կայքի   հետ զրույցում գնահատականներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի տարեվերջին տված հարցազրույցին:

Մեկ հատված այդ հարցազրույցից.

 

-Պարոն Սահակյան, Ռ. Քոչարյանի «պատասխանը վարչապետին» արդյո՞ք քննադատություն չէր ուղղված Ս. Սարգսյանին եւ արդյո՞ք ակնարկ չէր նրա հնարավոր վերադարձի մասին:

-Դա կապված է երկրորդ նախագահից: Այնպես չէ, որ պետք է կանխատեսումներ անել, ցանկացած մարդ հնարավորություն ունի մասնակից դառնալու ընտրական պրոցեսներին: Ծայրահեղ ձեւով չի կարելի մտածել: Այն ժամանակաշրջանը, որ նախագահել է Ռ. Քոչարյանը, դա մեր հաջողված նորանկախ Հայաստանի մի հատվածն էր, այնպես որ այդ դատողությունները այդ տեսքով չեմ կարծում, որ որոշակի կդարձնեն մեր քաղաքական ամբողջական ընթացքը, իսկ ղեկավարման տեսակետից կարծում եմ, որ բավականին հարուստ պրոֆեսիոնալ կազմ ունի Հայաստանը, եւ չպետք է մտածել՝ ով կլինի: Կգա ժամանակը, ժամանակն իր քաղաքական պայմանը կդնի, եւ կարծում եմ, որ նորից ու նորից պրոցեսներ կառաջանան եւ որոնք ոչ թե կժխտեն անցյալը, այլ կկերտեն ապագան:

 

Հրացազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее