▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պրիմիտիվ քաղաքական գործիչ է համարում.«Առավոտ»

«Ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր ուժերը չեն կարող արձագանքել, որովհետև ոչ թե նոր խաղի կանոններ ստեղծելու խնդիր կա, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես խաղընկեր է ման գալիս, ինչը, կարծում եմ, շատ պրիմիտիվ է որպես քաղաքական գործիչ: «Ժառանգությունից» կամ Րաֆֆի Հովհաննիսյանից որևէ բովանդակային քննարկում կամ նոր մոտեցումների ձևավորում չեմ սպասում»,- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համազգային կլոր սեղանի շուրջ համախմբվելու կոչն «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է գնահատել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերով՝ սովորաբար համախմբման կոչերը լինում են նախապես ներկայացված քննարկման ծրագրից հետո. «Երբ որևէ տեսակետ, սկզբունք է քննարկվում, մշակվում, որ մարդիկ կարողանան հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը քաղաքական դաշտի համար ոչ միայն անհրաժեշտություն չէ, այլև իրագործելի չէ»: Գ. Սահակյանը այն կարծիքին է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ կլոր սեղանի շուրջ նստելուն չեն արձագանքի: Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին աշնանը ոչ միայն քաղաքական ուժերը, այլևս քաղաքացիները չեն հավաքվի», - գրում է  «Առավոտ» -ը:

 Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее