▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը պարգևատրել է իր վարորդին

Newsbook.am-ը գրում է. Երեկ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ ԱԺ աշխատակազմին:

«Տա Աստված այս տարին ավելի լավը լինի ձեզ համար, հայ ժողովրդի համար նոր ձեռքբերումների տարի լինի, մեր երեխաներն ավելի լավ ապագա ունենան»,- ասել է Գալուստ Սահակյանը Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ պատվոգրով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով և ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով` անվանական ժամացույցով, պարգևատրվել են ԱԺ նախագահի աշխատակազմի և ԱԺ աշխատակազմի բազմաթիվ աշխատակիցներ:

Գալուստ Սահակյանը չի մոռացել պարգևատրել նաև իր վարորդին` Հովհաննես Ծերունյանին, ով ամեն օր բարեխղճորեն ապահովում է Սահակյանի անվտանգ երթևեկությունը: 

Եթե պարգևատրումները այս տրամաբանությամբ շարունակվի ապա խորհրդարանի ղեկավարը առաջիկայում կարող է բարձր պարգևների արժանացնել նաև իր հետ ամեն օր թղթախաղ խաղացող ընկերներին և հատուկ շնորհակալություն հայտնի իր հետ խաղընկեր լինելու համար:

Նշենք, որ ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Ծերունյանը  ԱԺ աշխատակզմում գրանցված է որպես վարորդ:  

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее