▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Գրիգորիչն անչափ նեղսրտել է. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով՝ բոլոր իրավիճակներում օլիմպիական հանգստություն դրսեւորող  Գալուստ Գրիգորիչն անչափ նեղսրտել է նախորդ օրն իր որդու՝ Արման Սահակյանի նկատմամբ Հովիկ Աբրահամյանի դրսեւորած անհարգալից վերաբերմունքից: Եվ ընդհանրապես, վերջին շրջանում «սեւ կատու» է անցել նախկին «նապարնիկների» միջով: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը Գալուստին նախ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար «սղղացնելով», ապա ԱԺ նախագահ նշանակել տալով՝ մտածել է, որ վերջինս ամեն ինչ կանի, որպեսզի համ խորհրդարանը, համ կառավարությունը ենթարկվի իրեն, բայց հաշվարկներում սխալվել է: Կառավարության ղեկավարի համբերության բաժակը լցվել է հայտնի «12 կետերի» շուրջ ոչ իշխանականների հետ «խոսելու» գործընթացը Գալուստին վերապահելու ու նրա կողմից տապալվելու արդյունքում: Համենայն դեպս, ասում են, Աբրահամյանն այդպես է գնահատել եռյակի մերժումը»:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее