ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պուշկինի 4 հասցեում կտրել են ծառի բնի որոշ հատված, փորել արմատների հողը և ինչ-որ բան լցրել, որպեսի դիտմամբ չորացնեն ծառը: Հրավիրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը: Նկարները՝ Հայկ Վարդանյանի:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության կողմից տրված հանձնարարության համաձայն «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ն իրականացրել է լուսանկարում նշված ծառի խնաքմի աշխատանքներ, հետագայում ցրտահարումները կանխելու և կենսունակությունը պահպանելու համար:
Կատարված տեղազննության հիման վրա նաև պարզվել է, որ ծառի աճին վնասող նյութ արմատներին չի լցվել։
Հաշվի առնելով տվյալ միջադեպը, հանձնարարվել է նաև «Կենտրոն–կանաչապատում» ՓԲԸ-ին խիստ վերահսկողություն սահմանել նշված տարածքի նկատմամբ։