Նախագահական ընտրություններից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նրա աշխատասենյակում, տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին տարածվել: Հանդիպումից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ծառուկյանն իրեն ասել է, որ երբեք դուրս չի գա իշխանության դեմ, իսկ Ծառուկյանի կողմնակիցներն էլ հրապարակեցին, թե Հովհաննիսյանը գումար է խնդրել ԲՀԿ առաջնորդից: Ի վերջո, ի՞նչ են զրուցել այդ օրը: «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ Ր. Հովհաննիսյանի հետ այդ օրը հանդիպման գնացած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից: Նրա խոսքով՝ այն, ինչ խոսվել է, հրապարակային է եղել, բայց «գոտկատեղից ներքեւ հարվածն» այն էր, որ «մարդիկ առանց զգուշացնելու ձայնագրել են»: «Մենք սովորություն չունենք ձայնագրել հանդիպումները, առավել եւս՝ առանց նախազգուշացնելու: Դրա համար այդ ձայնագրությունը չունենք»: Փաստորեն, Ծառուկյանի սենյակում գաղտնալսող սարք կա, ու ցանկացած հանդիպում ձայնագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հրապարակվում: Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում
Գագիկ Ծառուկյանի սենյակում գաղտնալսող սարք կա. «Ժողովուրդ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet