«Հրապարակ»-ը գրում է, որ թերթի տեղեկություններով, այս օրերին Գագիկ Ծառուկյանը շատ բարձր տրամադրություն ունի` կապված Տիգրան Սարգսյանի, Արթուր Բաղդասարյանի հրաժարականների, Հովիկ Աբրահամյանի նշանակման հետ:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը եւս մեկ առիթ ունի շատ ուրախ լինելու: Նա Հովիկ Աբրահամյանի միջոցով լուծել է սպորտի եւ երիտասարդության նախարար, յուր հաջորդ ախոյան Յուրի Վարդանյանի` կառավարության ապագա կազմում չլինելու հարցը նույնպես: Ով կնշանակվի այդ պոստում, վերջնականապես որոշված չէ. այս պահին տրվում են Խաչիկ Ասրյանի եւ Արսեն Քարամյանի անունները»,-գրում է թերթը:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում