▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլ»-ն այսօր բացվում է. «Ժամանակ»

«Այսօր նախատեսված է Գագիկ Ծառուկյանին պատկանող Աբովյանին հարակից «Առինջ մոլ» շուկայի բացումը, որտեղ պետք է առեւտուր իրականացնեն «Հրազդան» տոնավաճառի այն վաճառողները, որոնք դժգոհ էին շուկայի սեփականատեր՝ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի սահմանած տաղավարների վարձավճարներից: Ծառուկյանը նրանց խոստացել է, որ իր շուկայում նրանք 3-4 տարի առանց տաղավարների վարձավճարների կաշխատեն եւ կվճարեն հետո՝ երբ կարողանան:

Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Առինջ մոլ» տեղափոխվել համաձայնած վաճառողների հետ պայմանագրեր են կնքվում 1 տարի ժամկետով: «Դա նշանակում ա, որ 1 տարի հետո սկսելու ենք վճարել»,-մեզ հետ զրույցում ասաց Աբովյանի շուկա տեղափոխված վաճառականներից մեկը»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее