▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը չգիտեր, որ չեմպիոնի հայրը մահացած է. միջադեպ Զվարթնոցում

 

Armtimes.com-ը գրում է. Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ըմբշամարտի աշխարհի չեմպիոններին դիմավորելու հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի եւ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի միջեւ միջադեպ գրանցվեց:

Ուղիղ հեռարձակման տեսագրության մեջ տեսանելի է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում ՀԱՕԿ նախագահը տեսախցիկների ներկայությամբ զրուցում է աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ: «Ջուլֆալակյանին էլ ասա գա, ո՞ւր ա, պապադ ո՞ւր ա»,- դիմելով Արթուր Ալեքսանյանին՝ ասաց Գագիկ Ծառուկյանը: Մինչ Արթուրի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, հավաքված քաղաքացիների միջից կմոտենար Ծառուկյանին, նա շարունակում է. «Փոխանակ հաղթական տղուդ հետ քայլես, տարել քցել են ընդեղ, ըտենց ո՞նց կլնի: Էսօր մեծամասնությունը, հաղթանակը քոնն ա….»:

Արթուր Ալեքսանյանին հորը գովելուց հետո, Գագիկ Ծառուկյանը դիմեց Մաքսիմ Մանուկյանին. «Մաքսիմ ջան ո՞ւր ա, պապադ ստե՞ղ ա»: Այդ ժամանակ Արթուր Ալեքսանյանի հայրն ասաց. «Չէ, պապան մահացած է»: Գրեթե միաժամանակ Մաքսիմ Մանուկյանն էլ ասաց. «Իմ պապան մահացած է»:

ՀԱՕԿ նախագահն առանց որեւէ այլ բան ասելու շարունակում է. «Քո մարզիչն ո՞ւր ա, Ջուլֆալակյանն ո՞ւր ա, կանգնեք, կանգնեք թող մի հատ նկարեն»:

Նկարվելուց հետո, երբ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Ալեքսանյանը պատասխանեցին լրագրողների հարցերին, Մաքսիմ Մանուկյանն աննկատ հեռացավ օդանավակայանի տարածքից:

Ի դեպ, Մաքսիմ Մանուկյանը աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ հաղթանակը նվիրում է հորը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее