Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, նախատեսում է այցելել Հայաստան:
Hurriyet Daily News-ն է գրում այս մասին` հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրներին ու նշելով, որ Ֆրանսուա Օլանդն ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցած տարի արած հրավերը` 2013-ին այցելել Հայաստան:
Նաև նշվում է , որ Ֆրանսուա Օլանդն այդ այցով նպատակ ունի ցեղասպանության վերաբերյալ հզոր մեսիջ հղել Ֆրանսիայի հայկական համայնքին` 2014 թվականին Ֆրանսիայում նախատսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ: