civilnet.am-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հայ և ֆրանսիացի լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթին (Paul Jean-Ortiz):
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 13-ին՝ Թբիլիսիում:
Հայաստանում Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի արձանի բացմանը, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր:
Մայիսի 12-ին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կբացեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը, նախագահ Օլանդը կմասնակցի «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: Պարոն Ժան-Օրթիզ ասաց, որ «Կարֆուրը» Հայաստանում նախատեսում է 11 խանութ բացել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում