▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ու «ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ» ԿՐՔԵՐՆ արդեն բորբոքվել են. ինչու՞ էին գնացել իտալացիներին դիմավորելու

Համացանցում կրքեր են բորբոքվել Իտալիայի հավաքականին հայաստանցի ֆուտբոլասերների երեկվա դիմավորման փաստի առիթով:

Ամեն ինչ սկսվեց , երբ ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Յեղիշյանն իր էջում գրեց. 

Այսօր Հայաստան ժամանեց ֆուտբոլի Իտալիայի հավաքականը, որը հոկտեմբերի 12-ին մրցելու է Հայաստանի Ազգային հավաքականի դեմ: Այսպես կոչված, Իտալիայի հայ երկրպագուները գնացել էին օդանավակայան և մի լավ դիմավորել ու ոգեշնչել են, ասել է, թե տրամադրել, որ մեր դեմ լավ խաղան ու հաղթն մեզ: Ապրեք դուք, ձեր ազգային հավաքականի պարտությունն եք ուզում, չեք հասկանում` ինչ եք անում, ուշքի եկեք:

 

Այս գրառումին արձագանքելով` մեկ ուրիշ օգտատեր` Գևորգ Պետրոսյանը գրառում է կատարել, մասնավորապես, նշելով.

 Հայտնվել է մարդամեկի գրառումը, ով աչքի ընկելու համար հասցրել է մեզ «երկերեսանի» կոչել: Պատճառն այն է, որ գնացել ենք դիմավորելու Յուվենտուսի ֆուտբոլիստներին: Կրկնում եմ` դիմավորելու Յուվենտուսի ֆուտբոլիստներին: ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐ ԵՆՔ: Ես վերջին տարիների բացարձակ ոչ մի խաղ բաց չեմ թողել իմ հավաքականի, վնասել եմ ձայնալարերս, ամբողջ ոգով երկրպագել: Այդպես է լինելու նաև հոկտեմբերի 12-ին, առանց մի կաթիլ կասկածի: Իմ եռագույնը, որը իմ գլխավերևում է սենյակումս, մասնակցել է վերջին տարիների բոլոր խաղերին: Իսկ Յուվեն իմ սիրելի ակումբն է, և մեկ կյանք եմ ապրում ու հնարավոր է` նրանց երբեք էլ չտեսնեմ: Հեղինակ, ավելի լավ է այլ քայլերով աչքի ընկնել, քննադատելուց հեշտ բան չկա: Քեզ առաջարկում ենք հանդիպել մեր ֆան ակումբի հետ, զրուցել, հետո նոր արդեն մեր մասին կարծիք կկազմես: Շնորհակալություն: ՀԱՅԵ~~~Ր


Սմբատ Ղահրամանյանն իր հերթին առաջարկում է այս հարցում ծայրահեղ չլինել ու գրում է.

Իտալիացիներին դիմավորելու մասին...
Պետք չի ծայրահեղական լինել, թե ինչու՞ են գնացել ոմանք դիմավորել, դա հայի անելու բան չէ, ոչ չի կարելի նման բան ասել, ամեն մեկը յուրովի է պատկերացնում էդ, չնայած ես չեմ խրախուսում, ոչ էլ՝ դատապարտում եմ:Մի բանում համոզված եմ, որ խաղի ժամանակ, երբ իտալացիները գցեն մեր ֆուտբոլիստներից մեկին, նույն այդ իտալացիներին դիմավորած շտապող հայ ֆուտոբալսերները գոռալու են ու նույնիսկ հայհոյելու նրան կամ նրանց, որովհետև գցել են մեր հայ ֆուտբոլիստին, մեր հավաքականի տղաներից մեկին:Սա է կարևորը, թե ով ում գնաց դիմավորելու, դա էական չի, խաղի ժամանակ և խաղի հետո կերևա ով է իսկական հայ ֆուտբոլասերը, այն մեկը, որը և հաղթանակի և պարտության դեպքում ազգային հավաքականի կողիքին կլինի կզորակցի մեր տղաներին:Աստված տա հաղթենք ու հաղթելու ենք, եթե հավատանք, որ իսկապես կարող ենք հաղթել:Հաղթանակ մեր թիմին, սիրում եմ մեր բոլոր տղաներին, նրանց պես աշխարհում չկա:

Վարուժան Հովսեփյանի (Romanista) արձագանքը` իտալացի ֆուտբոլիստներին դիմավորողների հասցեին քննադատություն հնչեցնողներին` ամենակոշտն է.

Այն, ինչ որ հիմա գրում եմ, հասցեագրում եմ հատուկ այն "չափազանց հայրենասեր", Հայաստան երկրի, ազգի ու հավաքականի "մոլի ֆանատ" ՏԱՊՈՌ լրատվամիջոցներին ու անհատներին, ու սրանով փորձում եմ հանգիստ, մարդավարի, մայրենիով բացատրել, որ այսօր "Ռոմայի", Յուվեի" և այլ իտալական թիմերի հայ երկրպագուները գնացել էին Զվարթնոց կենդանի, սեփական աչքերով տեսնելու իրենց սիրելի թիմերի խաղացողներին, քանզի այդպիսի հնարավորություն կարող է այլևս չտրվել ընդհանրապես: Եվ դա չի նշանակում, որ մենք մարզադաշտում Իտալիա ենք երկրպագելու, մենք բոլորս Հայաստանի հավաքականի երկրպագուներ ենք:
Չեմ կարողանում հասկանալ, կամ ահավոր պարապ են, կամ մի այլ կարգի նյութի պակասություն կար, որ էս դեպքը առիթ տվեց ոմանց կեղտոտ բերանները բացել ու գրիչներով մխտռել թուղթը... մեր հասարակությունը էնքան ԳԵՂԱՑԻ ա, որ չի կարողանում տարբերել իրարից ակնհայտ երևացող բաներ:
Ովքեր որ էսքան գրածիցս հետո հլը բան կունենան ասելու, վաղվա մեջ "Արմնյուզով" նայեք Ռոմայի ու Յուվեի հայ ֆանատների հետ հարցազրույցները Զվարթնոցից, մենք ընդեղ մի քանի անգամ նշեցինք, որ սա ուղղակի մեր սիրելի խաղացողներին տենալու առիթ ա, որը կապ չունի մեր ընտրանու համար ցավալ-չցավալու հետ: Հերիք ա Դժբախտ ապրուստ նայեք, սաղ դրանից ա:

Տեսանյութը news.am-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее