«Հրապարակ» թերթը գրում է.«Շաբաթ օրվա շտաբի ձեւավորման նիստից հետո՝ կիրակի օրը, շտաբի բոլոր անդամներով համերաշխ շտապել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ առանձնակի շքեղությամբ կայացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը, որն ամուսնացել է Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ։
Նորափեսան նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին է։ Հարսանիքին ներկա է եղել իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Ներկաները հատկապես տպավորված են եղել փեսայի երգով՝ նա աշուղական երգի վարպետ կատարումով է հանդես եկել։ Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալը շատ լավ է եկել Վահրամ Բաղդասարյանի վրա. նա այս տարի իր երկու դուստրերին էլ բարեհաջող ամուսնացրել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում