զրուցել է ԱՄՆ-ի ազգականների հետ եւ ներկայացրել նրանց որոշումը: Թե կոնկրետ երբ կտեղափոխեն երգչուհու աճյունը, հայտնի չէ: Աճյունը տեղափոխելու համար դեռ մի քանի գործողություններ պետք է արվեն: Բարեկամները դեռեւս քննարկում են նաեւ, թե որտեղ հուղարկավորել Ֆլորա Մարտիրոսյանին՝ Կոմիտասի անվան պանթեոնում, թե քաղաքային պանթեոնում: Քրիստինե Պեպելյանը նշեց, որ առաջիկա օրերին ավելի ստույգ կկարողանան ասել, թե երբ կտեղափոխվի աճյունը եւ որտեղ կհուղարկավորվի:
Անդրադառնալով համացանցում տարածված տեղեկություններին, թե Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները պատրաստվում են դատական գործ սկսել հիվանդանոցի դեմ, որտեղ վիրահատել էին երգչուհու լեղապարկը, Քրիստինե Պեպելյանը նշեց, որ դեռեւս ստույգ բան չեն կարող ասել: Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ, իսկապես, դատական գործընթաց սկսվի:
Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում` 55 տարեկան հասակում: