▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիլմ` նվիրված հայ զինվորին. «Հարսանիք թիկունքում»-ի պրեմիերան ու հայտնի հյուրերը

 

Երեկ՝ հունվարի 28-ին, «Կինոպարկ»-ում տեղի է ունեցել «Հարսանիք թիկունքում»  ներկայացման հիման վրա նկարահանած համանուն ֆիլմի պրեմիերան: Ֆիլմն այսուհետ հնարավոր է դիտել բոլոր կինոթատրոններում:

Нет описания.

 Նշենք, որ առաջին անգամ Հայաստանում ֆիլմ է նկարահանվել թատրոնի բեմում, սակայն այն հեռուստաթատրոն չէ: Նկարահանումները տեղի են ունեցել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին:

Հավելենք նաև, որ  «Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին էԳործողությունները տեղի են ունենում  ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները: Սակայն, ցավոք, պատերազմի հետևանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ:

Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:

Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, մոնտաժի ռեժիսոր՝ Սուրեն Սարգսյան, պրոդյուսեր՝ Արման Միտոյան, սցենարը՝ Անահիտ Աղասարյանի, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձևավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկո, զգեստների ձևավորումը՝ Լուսինե ԽաչատրյանիՄտահղացումը՝ Տիգրան Վիրաբյանի:

Դերերում՝  ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյան, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյան, Տարոն Գրիգորյան, Արսեն Սաղաթելյան, Ջեմմա Ադամյան:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее