Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է Շվեդիա` «Եվրատեսիլ»-ին Ադրբեջաը ներկայացնող Ֆարիդ Մամմադովին սատարելու և նրա համերգային ելույթինախապատրաստական աշխատանքներում օգնելու համար. այս մասին գրում է Heat.ru-ն: Ավելին, Կիրկորովն ադրբեջանական խմբին է, այսպես ասած, «տրամադրել» իր թիմի լավագույն պարողին` Ալեքսանդր Կուզմենկոյին: Հենց Կուզմենկոն է դառնալու Ադրբեջանի համարի գլխավոր աստղը: Հավելենք, որ այս համարն արդեն իսկ անվանում են «Եվրատեսիլ»-ի շրջանակներում սպասվող ամենացնցող ելույթ: Իսկ համերգային համարի բեմադրող ռեժիսոր հույն խորեոգրաֆը Ֆոկաս Եվանգելինոսն է, որը Կիրկորովի հին ընկերներից է և հայտնի է նրանով, որ իր բեմադրած համարները «Եվրատեսիլ»-ում մրցանակային տեղեր են գրավում: Դիմա Բիլանի հայտնի ելույթը` բալետային պարուհու մասնակցությամբ, Եվանգելինոսի բեմադրությունն է եղել:
Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է Շվեդիա` «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանին սատարելու համար
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet