Ռուսական փոփ-երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը Bosco պարային դիմակահանդեսին ցնցել է հանրությանը իր անսովոր կերպարներով`արտաքինով ու հագուստով: Հատկապես տպավորել է երգչի երկու կերպարները, տեղեկացնում է Дни.ру կայքը: Ըստ աղբյուրի` Կիրկորովը կատվի կերպարանք էր ստացել` սև-կարմիր գույների վառ վերնաշապիկով, մորթե ժիլետով և անսովոր բեղիկներով, սակայն երկրորդ կերպարանափոխությունը ավելի ապշեցուցիչ էր: Ֆիլիպ Բեդրոսովիչը կանացի հագուստ էր կրել: Ֆիլիպի արտաքինը ցնցող էր`դնովի կուրծք, դիմահարդարում, ներկած շուրթեր, ուլունք և չնաշխարհիկ գնչուհու կերպարը ամբողջովին պատրաստ էր:
Ֆիլիպ Կիրկորովը` չնաշխարհիկ գնչուհու կերպարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet