▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյսբուքցիները բանավեճի են հրավիրում Աշոտյանին ոչ թե ԿԳ շենքում, այլ չեզոք վայրում

Ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ Աշոտյանի հրավերին:

1. Աշոտյանը ասում է, որ ես անբարոյականություն եմ արել` հրապարակելով իր անձնական նամակը և իմ նպատակը միայն իր միջոցով "ինքնակայացման ուղին ա"։ Ոչ մի կերպ չեմ կարում ընբռնել` ոնց կարող է չատով ուղարկված հանդիպման հրավերը համարվի անձնական նամակագրություն։ Ուստի բարոյագիտության թեման, կանտեսեմ, որովհետև եթե սկսենք խոսել բարոյագիտության նորմերից ու ինքնակայացման ուղիներից, մեղմ ասած, մի քանի օրը չի հերիքի, որ ամբողջ ասելիքս կարողանամ շարադրել։ Իմ գրառումով, ուղղակի հստակ արտահայտել եմ դիրքորոշումս, ուրիշ ոչինչ։ Դատավոր թող լինեն մարդիկ, ըստ մարդկանց արված գործերի։

2. Հետագայում ինձ ուղվում է մեղադրանք, որ ես խուսափում եմ հանդիպումից և հակասություն արաջացնում դրանով իսկ քանզի ՖԲ-ն հրապարակային վայր է և իմ պատասխանը հրապարակային էր, և ոչ թե փակ սենյակներում` երկու ֆոտոլրագրողով։

Այնուամենայնիվ, որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի նման խոսակցություններին, և կասկածներ չլինեն թե` ով, ումից, երբ և որտեղ է խուսափում, ուզում եմ հանդես գալ փոխադարձ առաջարկով։ Հաշվի առնելով այն գործոնը, ըստ որի, դուք բազմիցս շեշտել եք, որ բաց և հասանելի անձ եք և պաշտոնյա, առաջարկում եմ հանդիպել, որն առավել քան նպատակահարմար տարբերակն է, ընդամենը երեք ակտիվ օգտատերերի հետ, իմ և ևս երկու անձանց հետ: Հանդիպումը կազմակերպել, ոչ թե պետական շահերին ծառայեցնելու համար, վաղօրոք նախատեսված ԿԳ շենքում, այլ որևէ չեզոք հանրային վայրում` տեսախցիկների առջև քաղաքակիրթ բանավեճի ունենալու ձևաչափով: Կազմակերպչական ընթացքը կապահովվենք: Հուսով եմ, չեք խուսափի բանավեճ ունենալ, նման բաց հասանելի ձևաչափում հանդես գալուց, ֆեյսբուքցիների և լայն հասարակության առջև:

Նավակ Ճոճողը

 

Վիլեն Գաբրիելյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее