▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել։
Ըստ «Օրագիր news»-ի՝ «Էթիկայի հանձնաժողովը տեղյակ չէ Տարոն Չախոյանի վիրավորական գրառումից» վերտառությամբ հրապարակման՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետևյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետևից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։
Ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ Տ. Չախոյանի վարքագիծը պարունակում է նշված կանոնի առերևույթ խախտում, քանի որ սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը առերևույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։

Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее