▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին

Fastex-ը Գյումրու վերականգնողական կենտրոնին նվիրաբերեց «Մետա Գեյթ» աշխարհում առաջին հեռավար ռեաբիլիտացիայի սարքը՝ համալրված վիրտուալ իրականությամբ:

«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից:

Սարքը ստեղծվել է զինհաշմանդամություն ունեցող մեր մարտիկների և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների համար:

Fastex-ն առաջարկում է լավագույն տեխնոլոգիական լուծումները՝ ստեղծելով մրցունակ հարթակ բիզնեսի և կրիպտո համայնքի համար, որտեղ Web3 լուծումները առավել քան երբևէ հասանելի կլինեն բոլորին:

Fastex-ը մի շարք նորարարական լուծումներին զուգահեռ առաջարկում է Fastexverse 3D վիրտուալ միջավայրը, որի հիմքում ևս ընկած է նորարարությունը։

Fastexverse-ը հնարավորություն է տալիս վիրտուալ տարբերակով այցելել թանգարաններ, կինոթատրոններ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ անկախ գտնվելու վայրից` շրջանցելով բոլոր հնարավոր ֆիզիկական սահմանափակումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее