▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽԽՎ-ն մերժեց Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը

Եվրոպայի խորհրդի  Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը կասեցնելու առաջարկը: 

Azatutyun.am-ն է գրում այս մասին ու նշում, որ համապատասխան փաստաթուղթը ներկայացրել էին Վեհաժողովի 31 պատվիրակներ:

Հայաստանը Նախարարների կոմիտեն նախագահում է մայիսի 16-ից ` վեցամսյա ժամկետով, նոյեմբերին այդ լիազորությունները կփոխանցվեն Ավստրիային, այնուհետեւ՝ հաջորդ տարվա մայիսից, Ադրբեջանին:

Հայաստանի նախագահությունը կասեցնելու փաստաթղթին միացել էին ադրբեջանամետ պատգամավորներ:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` նախագծում Հայաստանը բնորոշված էր որպես «ագրեսոր» երկիր, «որին չպետք է տալ Նախարարների կոմիտեն ղեկավարելու լիազորություն», սակայն փաստաթղթին միացած երեք տասնյակ պատվիրակներից բացի որեւէ մեկը լուրջ չի վերաբերվել այդ պնդումներին:

ԵԽԽՎ-ի նախագահի առաջարկով այսօր նախատեսված է Վեհաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը: 

 

Ավելի մանրամասն` այստեղ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее