▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ հայ մասնակից իր ելույթով ցնցեց «Голос. дети» նախագծի մարզիչներին

Փետրվարի 28-ից մեկնարկած «Голос. дети»  նախագծում, որը հեռարձակվում է յուրաքանչյուր ուրբաթ ռուսական Առաջին ալիքով, հայ փոքրիկ մասնակիցները շարունակում են ուրախացնել և զարմացնել իրենց ելույթներով: Այս անգամ բոլոր երեք մարզիչներին իր ելույթով հուզեց 11-ամյա Տատյանա Գևորգյանը, ով կատարեց «Нежность» ստեղծագործությունը: Աղջկա ելույթի առաջին իսկ րոպեներին մարզիչներից շրջվեցին երգչուհի Պելագեյան և Դիմա Բիլանը: Նրանց կողմից հնչեցված բազմաթիվ գովեստներից հետո Տատյանայի ընտրությունը կանգնեց Դիմա Բիլանի վրա:

Հիշեցնենք, որ մինչ այս նախագծի կույր լսումներից հաջորդ փուլ են անցել 13-ամյա Հրանտ Մելիքյանը և 14-ամյա Վիկտորյա Հովհաննիսյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее