«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, որը մի քանի ամիս առաջ դարձավ Արտաշատի քաղաքապետ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արտաշատցիներին տրամադրել է միկրոավտոբուս, որով նրանք անվճար կարող են հասնել Երևան՝Հարավ-Արևմտյան թաղամաս: Կարծիքներ կան, որ Արգամ Աբրահամյանն այսպիսով փորձում է ընդօրինակել իր աներոջը՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ֆինանսավորում է Աբովյան–Երևան անվճար երթուղին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։