azatutyun.am-ը գրում է, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթըր Սթանոն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է, որ Եվրոպական հանձնաժողովում ուշի-ուշով հետևում էին Մոսկվայում ընթացող Պուտին-Սարգսյան հանդիպմանը, սակայն ձեռնպահ է մնացել որևէ գնահատականից կամ մեկնաբանությունից:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներըն այսօր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, համաձայն որի Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։
Եվրահանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ այժմ այդ տեղեկատվությունը ճշտում են իրենց հայաստանյան գործընկերների հետ, և պաշտոնական որևէ հայտարարություն կամ պատասխան կարող են տալ միայն Հայաստանի բանագնացների կողմից որոշակի մանրամասների տրամադրումից հետո:
Հիշեցնենք, որ ակնկալվում է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում պիտի նախաստորագրվի ԵՄ - Հայաստան Ասոցացման համաձայնագիրը:
Եվրոպան շփոթված է Սարգսյանի որոշումից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet