▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության»

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումը. «Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է Արցախում, շատերը չեն պատկերացնում, որ երեխաները կիսասոված են, որ տուն կա, որտեղ միայն հաց են ուտում: Ու գիտե՞ք՝ ինչն է սարսափելին, որ շատերը չեն էլ ուզում լսել այդ մասին, չեն էլ ուզում պատկերացնել այդ վիճակը: Եվրոպական երկրներում շատ բան չգիտեն Արցախի մասին, չգիտեն, որ այնտեղ ապրում են ազատ մարդիկ, և այնտեղ ապրողները իրենցից տարբերվում են միայն նրանով, որ ուզում են իրենք էլ ազատ ապրեն: Այո, Արցախում հանգիստ կարող են քննադատել իրենց պաշտոնյաներին, ազատ արտահայտել իրենց կարծիքը: Իսկ Եվրոպան շատ լավ գիտի, որ Ալիևը ամենակոռումպացված լիդերներից մեկն է աշխարհի: Ալիեւյան կլանը թալանում է երկիրը, բնական ռեսուրսներից ստացված գումարները հիմնականում հոսում են Ալիևների եւ նրա կնոջ՝ Փաշաևների կլանների հաշիվներին, դառնում անշարժ գույք, ակտիվներ աշխարհի տարբեր ծայրերում: Ալիևին քննադատողները սպանվում են, հայտնվում բանտերում: Ու Եվրոպան այժմ, առանց որեւէ երաշխիքի, ասում է՝ դուք, արցախցիներ, պետք է ենթարկվեք Ալիեւին, դառնաք նրա ստրուկը, գնացեք հետը քննարկեք եւ որոշեք, թե ինչպիսի ստրուկ եք լինելու: Եվրոպան իր գազի դիմաց պատրաստ է 120 հազար մարդու ուղարկել ստրկության, մահվան կամ հայրենազրկման: Ահա այն երեք ճանապարհները, որ առաջարկում է Եվրոպան ադրբեջանական գազի դիմաց: Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ Հայաստանը, միացել է Եվրոպայի այդ պահանջին: Ռուսաստանն էլ շարունակում է իր գազը Ադրբեջանի միջոցով վաճառել Եվրոպային: Ռուսաստանը, որ իբրեւ իր խաղաղապահներով պիտի ապահովեր Հայաստանի հետ կապող միջանցքի անխափան աշխատանքը, սնունդ է տանում ուղղաթիռներով միայն իր զինվորների համար, երբ իրենցից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող երեխաները սոված են: Ահա այսպիսին է 21-րդ դարի աշխարհը: Ու Արցախը մեն-մենակ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее