▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի և նրա հայուհի ընտրյալի լուսանկարն Արցախից

Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելի ընտրյալը հայուհի է` Տաթև Մանուկյանը, և նրանց հարսանիքը տեղի է ունենալու Արցախում:

Երեկ Տաթևը Արցախից լուսանկար է հրապարակել  Ֆրանկ Էնգելի, Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ և մակագրել.

«Զատիկի այն հատուկ տոնակատարություններից, երբ համայն քրիստոնեական աշխարհը այն տոնում է նույն օրացույցով՝ նույն օրը, և հատուկ նաև նրանով, որ ներկա էինք Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ և հրամանատար, հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի եկեղեցածիսական արարողությանը»։

Հիշեցնենք, որ Տաթևը ծնունդով Հայաստանից է, սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել և սովորել Դալարնայի համալսարանում: Այժմ աղջիկը բնակվում է այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее