bravo.am-ը գրում է. Այսօր ժամը 21:00-ին Առաջին ալիքի եթերում կհայտարարվի, թե ով կամ ովքեր կներկայացնեն Հայաստանը Վիեննայում կայանալիք “Եվրատեսիլ 2015”-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցույթի պաշտոնական հեռարձակող Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն անցկացրել է արտիստի/արտիստների եւ երգի ներքին ընտրություն:
Դեռ չի եղել պաշտոնական հայտարարություն, սակայն մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի մեր երկիրը երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի հայկական սփյուռքի ներկայացուցիչներից կազմված սուպերխումբ:
Լուրերի համաձայն` սուպերխմբի կազմում կլինեն հայկական արմատներով երգիչներ աշխարհի բոլոր մայրցամաքներից: Հավանական մասնակիցների թվում նշվում են ֆրանսահայ երգիչ Եսայիի եւ ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանի անունները:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում