▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ-2015». Հայաստանի երգը կներկայացվի նոր անվանումով

Երեկ՝ մարտի 16-ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա է եղել նաև Հայաստանը. տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին): Այս փոփոխությունը միտված է ետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը:

Հիշեցնում ենք, որ մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее