▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2014». Ռուսաստանը ներկայացրել է իր երգը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնելու են Տոլմաչևա քույրերը, ովքեր կատարելու են Shine երգը:

Երաժշտության հեղինակները Ֆիլիպ Կիրկորովն ու հույն Դիմիտրիս Կոնտոպուլոսն են: Իսկ խոսքերի հեղինակները ` Ջոն Բալլարդ, Ռալֆ Չարլի եւ Ջերարդ Ջեյմս Բորգ:

Տոլմաչևա քույրերի համարը բեմադրելու են ռեժիսոր Ֆոկաս Եվանգելինոսը և պրոդյուսեր Իլիաս Կոկոտոսը: Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությունը «Եվրատեսիլ»-ում քույրերի ճակատագրում չի սահմափակվելու միայն երաժշտություն հեղինակելով: 46-ամյա երգիչը մրցույթում քույրերի ուսուցիչն է լինելու և նրանց հետ մեկնելու է Կոպենհագեն:

Հիշեցնենք, որ Մարիա եւ Անաստասիա Տոլմաչևաները 2006 թվականին հաղթել էին մանկական «Եվրատեսիլ»-ում: Այն ժամանակ քույրերն 9 տարեկան էին, իսկ հիմա՝ 17:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее