▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը կներկայացնի Արամ Mp3-ը

Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթին Հայաստանը կներկայացնի Արամ Mp3-ը:

Մաղթում ենք Արամին հաջողություն ու հաղթանակ:

Հավատում ենք, որ այս տարի Հայաստանի տարին է լինելու:

Այս մասին նշվում է  «Vitamin Club»-ի ֆեյսբուքյան էջում

 

Նշենք, որ, ինչպես ավելի վաղ մամուլը  նշում  էր,  Հանրային հեռուստաընկերության ամանորյա թողարկման ընթացքում  հայտարարվեց, որ  Արամ Mp3-ն է Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ 2014»-ին, որն  անցկացվելու է Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում:

Եվրատեսիլ 2014-ի մրցույթը , որը կրում է «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը և կայանալու է  մայիսին,  ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտել 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից:

Դանիայի մայրաքաղաքը նախկինում երկու անգամ հյուրընկալել է «Եվրատեսիլ»-ը՝ 1964 և 2001 թվականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее