Շվեդիայի Մալմո քաղաքում երեկ կայացած «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ են անցել 16 երկրներից 10-ը` Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան և Նիդեռլադները:
Նշենք, որ եզրափակիչ անցած երկների ցանկը որոշվում է ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում:
Իսկ մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 16-ին: Հայաստանի ներկայացուցիչ «Դորիանս» խումբը ելույթ կունենա հենց այդ օրը: Եզրափակիչ անցնելու համար պայքարելու է 17 երկիր՝ Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան: