Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի հայրը՝ Արման Բաբասյանը, ռուսական լրատվամիջոցներից հետ մեկի զրույցում պատմել է նաև աղջկա ազգանվան փոփոխության պատմությունը: Վերջինս մասնավորապես նշել է.
«Եվգենիայի ազգանվան փոփոխությունը կայացել է բացառապես իմ համաձայնությամբ: Այդ պահի դրությամբ դա լավագույն միջոցն էր: Կարիք չկա ինչ-որ պատմություններ և պատճառներ փնտրել դրա մեջ: Հուսով եմ, որ գոնե այս հարցազրույցից հետո ինձ կհաջողվի մեկընդմիշտ փակել այս թեման»,– ասել է Եվգենիա Մեդվեդևայի հայրը:
Նշենք, որ Մեվեդևան Եվգենիայի օրիորդական ազգանունն է: