Hraparak.am-ը գրում է.
Եթե փորձենք վերծանել Եվա Ռիվասի ֆեսբուքյան էջի գրառումը, զարմանալ կարելի է, որ նման գրառան տակ թաքնված է նուրբ ու գեղեցիկ արտաքինով մի էակ: Այլ ո՜չ թե, ներող կլինեք, հրեշ:
Եվան անուղղակիորեն հանրությանը հիշեցնում է, թե ով է Քիմը, ինքը հանդես գալով որպես անհանգստացող կողմ.
«Որքա՞ն կեղտ թափվեց այս աղջկա վրա միայն այն բանի համար, որ բոլորը տեսել են նրա տնային պոռնո տեսանյութը: Որքա՞ն կեղտ թափվեց նրա վրա այն ժամանակ, երբ նա մերկ լուսանկարվեց GQ, իսկ դրանից հետո New York ամսագրերի համար»:
Տեսեք՝ ոնց է «անհանգստանում» ու այդքանով հանդերձ մեծահոգորեն ասում.
« Իմ կողմից անչափ սիրված, մեծատառով մարդ»:
Եվան չի ներում, որ նման մարդուն, ում ով լինելը անուղղակիորեն հիշեցնում է, հավուր պատշաճի ընդունում են: Դիմելով հանրությանը, պոռթկում է՝ դուք չէի՞ք, որ ասում էիք այս, այն.
«Երեկ նա Երևան է եկել, և ողջ Հայաստանը ծնկի է եկել նրա առաջ: Մարդիկ խավարասերների պես վազում են նրա հետևից, ասես նա երկրոդ Հիսուսն է: Արդեն երկու օր է բոլոր ԶԼՄ-ները շան պես վազում են նրա հետևից և հետևում նրա ամեն քայլին»:
Ինչքա՜ն վիրավորանք, թույն, մաղձ, չարություն՝ ուղղված հանրությանը և ԶԼՄ-ներ-ին:
Ինքնասպանության գնացող մարդուն էլ ավելի չեն չարացնում: Իսկ որ Եվան «ինքնասպանության է գնում», կասկած չի հարուցում.
«Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որվհետև ես գիտեմ, եթե փոքր-ինչ սխալվեմ, ինձ կհոշոտեն, ինչպես էժան միսը, իսկ հետո կմոռանան այդ մասին, եթե ես մի լավ բան անեմ: Ես սովոր չեմ փոխել կարծիքս, հետևաբար մեր ուղիները բեկվում են, ընկերնե՛ր: Երբ տնային պոռնո նկարեմ, կտեղեկացնեմ ձեզ, որ դուք խոսելու թեմա ունենաք»:
Ա՛յս երկիրը Հայաստանն է: Եվան Հայաստանի ժողովրդի հետ չի ուզում առնչվել, որովհետև ըստ իրեն՝ այդ ժողովրդի հետաքրքրությունը սահմանափակվում է «պոռնո նայելով»:
Այստեղ նա մեկ անգամ ևս դաժանորեն խայթում է Քիմին՝ երբ տնային պոռնո նկարեմ…
Եվ չի ամաչում այսքանից հետո գրում է.
«Քիմը վառ աստղ է, չնայած ձայնի և որևէ այլ տաղանդի բացակայությանը: Ես անչափ սիրում եմ նրան, և իմ կարծիքը չի փոխվի, ինչ էլ նա անի»:
Մեկ անգամ ևս շեշտում է Քիմի ով լինելը՝ ձայնի և որևէ այլ տաղանդի բացակայությունը:
Բայց Եվան մի բան մոռանում է: Քիմը գտավ իր հայրենիքն ու ժողովրդին, ինքը՝ կորցրեց:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նյութը` սկզբնաղբյուր կայքում