▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տեսահոլովակում տարազով աղջիկներ չկան, մեր հայ գենն անտեսվա՞ծ ենք զգում

Այսօր վերջապես դիտեցի բազմաչարչար Լիլիթ Հովհաննիսյանի նոր հոլովակը, և երևի չէի դիտի, եթե ադքան աղմուկ չլիներ...

Ժողովուրդ ջան, ինչ է եղել, աղջիկը նորմալ, թեթև շոուբիզնեսյան հոլովակ է նկարել: Ախր այդ անտեր շոու բիզնես կոչվածը պետք է հենց շոուի տրամաբանության մեջ լինի, ինչի՞ եք աղմկում:

Իմ տպավորությամբ՝ Լիլիթը այն եզակի արտիստներից է, ով իր հոլովակների յուրաքանչյուր դետալ հենց որպես շոու է կառուցում՝ բազմազան հագուստներ, սիրունիկ ծտեր, մեր բոլոր երգիչների հոլովակներից տարբերվող պարեր ու նման լիքը ատրիբուտներ...

Թե՞ եթե հոլովակի մեջ ցեղասպանություն, հայի տխուր աչքեր, գաղթի ու գաղջի տեսարաններ, ծիրանափող, լավաշ, թոնիր, տարազով ու թրաշով աղջիկներ և սասնա թոռ չկա՝ մենք մեր հայ գենը անտեսված ենք զգում...

Վարուժան Բաբաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее