«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երեկ անդրադարձել է Սեւանա լճից իրականացվող ձկնագողությանն ու սիգի ապօրինի որսին ու կարծիք հայտնել, որ միայն ոստիկանության ուժերով դրա դեմ պայքարելն արդյունավետ չէ, բայց եթե սիգի պահանջարկը նվազի՝ խնդիրը կլուծվի:
«ՉԻ» - Այ սա իսկապես փայլուն մոտեցում է: Մարդը ճիշտ է ասում, եթե փողի պահանջարկը վերանա՝ գրպանահատությունների հարցը կլուծվի, եթե բոլորն իմպոտենտ դառնան՝ բռնաբարությունների թիվը կտրուկ կնվազի եւ այլն: Եվ ընդհանրապես՝ այս տրամաբանությամբ ստացվում է, որ ոստիկանությունը պիտի պայքարի ոչ թե ձկնագողերի դեմ, այլ ձկան պահանջարկը նվազեցնելու ուղղությամբ: Օրինակ՝ պիտի սիգ ուտելու համար տուգանքներ սահմանի:
Կարելի է նույնիսկ խոհանոցներում տեսախցիկներ տեղադրել: Կամ էլ կարելի է ոստիկանական հատուկ խմբեր ստեղծել եւ հերթապահություն սահմանել սիգ վաճառողների մոտ, որպեսզի նրանք կշտամբեն ու անարգանքի սյունին գամեն բոլոր գնորդներին:
Իսկ ահա սիգ վաճառողներին բռնելն «արդյունավետ չէ»: Համ էլ՝ նրանք «մուծվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում