«Թող չհամեմատեն ինձ որևէ մեկի հետ, ես սովորական մարդ եմ, շարքային քաղաքացի։ Իմ առաջարկը ուժի մեջ է։ Փետրվարի 18-ին հայ ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես։ Ինձնից ավելի պարտվել է Սերժ Սարգսյանը։ Մայիսի 5-ին , որպես այդ պայքարի շարունակություն, պարտվեցինք մնացած բոլորս։ Այս հաղթանակի օրը, սիրելի հայրենակիցներ, չխտացնեմ գույները, բոլորս գտնվում ենք պարտության մեջ և դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր Պետրոսյանին։ Մի բան պետք է փոխվի, որովհետև 5 տարի մեր հանրապետությունը, եթե պիտի դառնա իրավական հանրապետություն, դուրս գա սոցիոլոգների, խմբագիրների կեղծ հորձանուտից։ Եթե պետք է որևէ մեկը զիջի, նահանջի, որևէ մեկը քավության նոխազ դառնա, դա կլինեմ ես»,- ըստ a1plus.am-ի, այսօր, Ազատության հրապարակում, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն, ում հետ հաջորդ հանդիպումը կլինի մայիսի 19-ին, Անի հյուրանոցում։
«Ով իրեն համախմբման ենթակա է համարում, ով ուզում է ոչ թե իրենով, ոչ թե իր հերոսությամբ, իր նախագահությամբ, իր ընդդիմադիր հերոս լինելու միջոցով , ով հարգում է ժողովրդի փետրվարի 18-ի ձայնը, ով հավատում է, որ մայիս 5-ին խեղդվեց ժողովրդի ձայնը հերթական անգամ, ես հրավիրում եմ, հրավերը բոլորինն է, գրավոր չեմ ուղարկում։ Եկեք»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։