«Եթե պատերազմ սկսվի, այս քաղաքական էլիտայով մենք տանուլ ենք տալու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար,Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանը նշել է, որ եթե 90-ականների սկզբներին Հայաստանն անկախ պետություն էր, ապա վերջին 10-15 տարիների ընթացքում ամեն ինչ կորցրել ենք.
«Եթե 22 տարի առաջ խնդիր ունեինք Շուշին ազատագրել, այսօր Հայաստանն ազատագրելու խնդիր ունենք»,- ասել է նա: