Henaran.am-ի փոխանցմամբ այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերում վարչապետի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալին:
«Օֆշորային սկանդալի մասին ասելու նոր բան չկա, ինչ վարչապետը հայտարարել է, ավելին ասել չեմ կարող»,-ասել է նախարարը։
Հարցին, թե եթե այդ գործը հայտնվի դատարանում, կպաշտպանի վարչապետի շահերը, նախարարը արձագանքեց.
«Եթե օրենքը կարդացած լինեիր, ապա կիմանայիր, որ դատարանում գործը կարող է ներկայացնել բացառապես փաստաբանը»: