ՈՒրեմն ասեմ, օրեկան ինձ գրում են 50-100 տղամարդ` հանդիպելու առաջարկով: Այն, որ ես արդեն գժվեցի ասելով իրենց, որ ես ոչ մեկի հետ չեմ հանդիպում, ոչ էլ հեռախոսահամարս եմ տալիս, մեկ է նրանց վրա չի ազդում:
Ես որոշեցի կազմել ցուցակ և ուղարկել միանգամից իրենց:
Եվ, եթե նրանք այդ ցուցակի ամբողջ արժանիքները ունեն, ապա ես կմտածեմ այդ տղամարդու հետ սուրճ խմելու մասին: Ասեմ ձեզ, ով տեսնում է այդ ցուցակը, միանգամից չքվում է` ասելով. «Ես չգիտեի, որ դու միայն փող ես սիրում»:
Ախր, եթե այդ ամբողջ ցուցակից տղամարդը տեսնում է միայն հարուստ լինելը, ուրեմն նա կատեգորիկ կայացած չէ:
Ահա և ցուցակը:
Եթե դու շիկահեր, կապուտաչյա, սպորտային կառուցվածքով, ոչ էգոիստ, չծխող, չխմող, թմրանյութ չօգտագործող, չդավաճանող, հարուստ, միասեր` փափուկ Ր-ով, կնոջը ամբողջ կյանքում ինչպես թագուհու վերաբերվող, միշտ անակնկալներ մատուցող տղամարդ ես, ապա ես կհանդիպեմ քեզ հետ: