«Հայելու առաջ» հաղորդման հեղինակ Անժելա Թովմասյանը հարցազրույց է վարել ԱԺ նախկին պատգամավոր, ՍԻԼ կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի հետ: Մեկ հատված հարցազրույցից, որ վերաբերում է Վանո Սիրադեղյանին, ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը:
Ի՞նչ է մտածում Խաչատուր Սուքիասյանը Վանո Սիրադեղյանի մասին:
Վանո Սիրադեղյանի բացակայությունը դա մեր խայտառակությունն է: Ես կարծում եմ, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ շատ մեծ տեղ ունի, և նա պետք է վերադառնա հայրենիք: Ես գիտեմ, որ շատ տարբեր կարծիքներ կան, բայց ես ինքս, ճանաչելով նրան, Վանո Սիրադեղյանին համարում եմ դրական մարդ:
Վանո Սիրադեղյանի վերադարձի հետ կապված՝ նախաձեռնություն կար, ստորագրահավաք էր կազմակերպվել, բայց Դուք դրան, կարծեմ, չեք միացել:
Վանո Սիրադեղյանի վերադարձի համար պետք է քաղաքական կամք լինի, ես չեմ գտնում, որ խնդիրը հասարակության աջակցության բացակայությամբ է պայմանավորված: Ինձ հետ այդ հարցով զրույց եղել է. ես ասացի, որ չեմ հավատում: Ես տեսնեի, որ դա իրականանալի է՝ այլ բան: Ես հասկացա, որ դա ուղղակի ինչ-որ մարդկանց նախաձեռնություն է: Ես չէի հասկանում, թե դա ինչի համար է: Եթե ես հասկանամ, որ կա քաղաքական կամք, ես ինքս կնախաձեռնեմ Վանո Սիրադեղյանի վերադարձը, ինչ-որ մարդկանց մոտ կգնամ, կբանակցեմ….