«Նախագահական ընտրություններից հետո «Ժառանգություն» հիմնական խնդիրը՝ ընտրություններում ստացած ձայները կապիտալի վերածելն էր, ինչը հիմք կստեղծեր պայքարն արդյունավետ հունով տանելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես էլ հստակություն չմտցրեց իր մարտավարության մեջ ու պրոցեսները բերեցին նրան, որ Ր. Հովհաննիսյանը ոչ մասին ձախողումներ ունեցավ հանրահավաքային պայքարում, այլ չկողմնորոշվելով իր անելիքներում, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տապալեց»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ գրեթե 10 օր է անցել նախընտրական քարոզարշավից, սակայն ավագանու ընտրություններում առաջին տեղը զբաղեցնելու հավակնություններ ունեցող, ուժը, նույնիսկ նախընտրական ծրագիր չի ներկայացրել:
Ինչ վերաբերվում է հնարավոր ձախողումներին, ապա հաշվի առնելով ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքն ու քաղաքական ուժերի պահվածքը, ապա, ըստ փոևձագետի, մի քանի ուժեր կարելի է ասել արդեն իսկ ապահովել են իրենց ձախողումը:
«Ժառանգությունը» բավականին շատ ժամանակ է կորցրել ու իրավիճակը փոխելու համար իր մարտավարության հարցում պետք է կտրուկ քայլերի գնա, հակառակ դեպքում հետևանքներն անշտկելի կլինեն»,- ընդգծեց Տ. Աբրահամյանը: