▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Հայաստանի կառավարությունը ճիշտ վերլուծի մինչև սեպտեմբերի 20-ը տեղի ունեցած իրադարձությունները, ապա խաղաղությունը հեռու չէ». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր, բռնազավթված Կովսականում ընթացող` Ադրբեջանի քաղաքաշինության ազգային 2-րդ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է.

«Սեպտեմբերի 20-ին մենք անջատողականներին, Ղարաբաղի հայկական բանակին ասացինք՝ վայր դնել զենքերը, զինաթափվել ու հեռանալ։ Եվ այդպես էլ եղավ։ Այսպիսով, մենք պահում ենք մեր խոսքը: Վստահ եմ, որ եթե Հայաստանի կառավարությունը ճիշտ վերլուծի 2019 թվականից մինչև սեպտեմբերի 20-ը Հայաստանի վարչապետի կողմից արված սադրիչ հայտարարությունից հետո տեղի ունեցած իրադարձությունները, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա խաղաղությունը հեռու չէ։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում Հարավային Կովկասի ապագան, ողջ տարածաշրջանի ապագան։ Կարծում եմ՝ մեր հարևաններն ու միջազգային դերակատարները մեր կողմից կտեսնեն միայն կառուցողական մոտեցում»,- ընդգծել է հակառակորդ երկրի ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее