▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հաղթեմ, հպարտությամբ կտանեմ հայկական դրոշը. դանիահայ սպորտսմենուհի

Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը (Isabel Eila Aharonian) կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։

«Եթե հաղթեմ, ապա հպարտորեն կտանեմ հայկական դրոշը»,– գրել է Իզաբելը ֆեյսբուքյան իր էջում:

200 լծկան շներով ուղևորությունը կսկսվի նորվեգական ֆյորդերի ծայրամասերից դեպի Սիգնալդալեն և կավարտվի շվեդական Լապլանդիայի Յուկասյարվիում։

Նշենք, որ մասնակիցներին կընտրեն առցանց քվեարկության արդյունքներով։ Մեր հայրենակցուհու օգտին կարելի է քվեարկել հետևյալ հղումով։ 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее